«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման ոսկե ստանդարտ՝ JCI որակավորում
            «Նաիրի» բժշկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է.
«Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում։
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների անվտանգության ապահովումը։
Աշխարհում JCI հավատարմագրում ունեն  սահմանափակ թվով բուժհաստատություններ, դրանց թիվը մոտ 1000 է, և այժմ «Նաիրի» բժշկական կենտրոնը համալրել է լավագույնների կազմը»։


			
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
        
Կարծիքներ