Լոռու մարզում մանկահասակ երեխայի դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Տեղեկություններ են տարածվել, որ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի է հայտնաբերվել։
Ըստ նախնական տվյալների՝ երեխան 4 ամսական է եղել։
Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ապրիլի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ