«Телеграфируйте: ՀՀ-ն մնալու է ինքնիշխան, ձեր երազանքը չի կատարվելու. Միրզոյանը՝ Գրիգորյանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքը և արդյունքները:
Նախարարը խոսել է նաև Խաղաղության համաձայնագրի մասին:
Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, Միրզոյանը նշել է.
«Այո՛, ժողովուրդը ուզում է խաղաղություն: Եվ սա ձեր քաղաքական երազանքների, Հայաստանի Հանրապետության լուծարման խաբեության պատրանքն է լինելու և փլուզումը»:
«Խաղաղության անվան տակ մեզ տանում եք լուծարման»՝ Գրիգորյանի դիտարկմանն ի պատասխան, Արարատ Միրզոյանը շեշտել է.
«Телеграфируйте: Հայաստանի Հանրապետությունը մնալու է ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը պաշտպանված, վերականգնված
սահմանազատման միջոցով էն շրջաններում, որտեղ հիմա ամբողջականությունը խաթարված է և ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանալու ապրել, արարել խաղաղ միջվայրում, անկախ, ինքնիշխան Հայաստանում: Ձեր առաքելությունը, ձեր երազանքը չի՛ կատարվելու, տիկի՛ն Գրիգորյան»:
Կարծիքներ