Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին

Հունիսի վերջին-հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող կալանավորված հայ ռազմագերիներին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ հայ ռազմագերիների հետ հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։

Իր գործառույթների շրջանակում ԿԽՄԿ-ն այցերի ընթացքում գնահատել է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև աջակցել է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը և շարունակականության ապահովմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում