Մենք մեր քաղաքականությունը չենք վարում ինչ-որ մեկի կոչերով. Բայրամովը պատասխանել է Զախարովային
Ադրբեջանի Արտաքին գոծերի նախարար Ջեյհուն Բայրամովը պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Լեռնային Ղարաբաղն ապաշրջափակելու մասին կոչին՝ շեշտելով, թե վերջին 2,5 տարիների ընթացքում, ինչպես նաև 30 տարիների ընթացքում, Ադրբեջանը լսել է տասնյակ, հարյուրավոր, հազարավոր տարբեր կոչեր:
«Իհարկե, կոչերին պետք է ականջալուր լինել։ Կարևոր է վերլուծել և մենք դա անում ենք, տալիս ենք համարժեք պատասխաններ։
Ադրբեջանական պետությունն ունի իր տեսակետը միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան հարցեր լուծելու վերաբերյալ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,- հավելել է Բայրամովը։
Կարծիքներ