Ինդոնեզիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավարակիչ շտամը
D614G կոնավիրուսի ամենավարակիչ շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Գերմանիայում, ապա տարածվել ԱՄՆ-ում, հայտնաբերվել է Ինդոնեզիայում, հայտնում է Jakarta Post-ի առցանց տարբերակը՝ վկայակոչելով Էյկմանի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականներին:
Նշվում է, որ շտամը նախկինում հայտնաբերվել է հարևան Մալայզիայում: Այս շտամի փոխանցման արագությունը 10 անգամ ավելի բարձր է, քան կորոնավիրուսային շտամի բնօրինակինը: Սակայն հայտնի չէ, արդյո՞ք նոր հայտնաբերված շտամը սովորական շտամի համեմատ COVID-19-ի առավել ծանր ընթացք է առաջացնում:
Էյկմանի ինստիտուտի նախագահ Ամին Սոեբանդրիոն վստահ է, որ Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածների մոտ 40%-ը վարակվել է հենց այս շտամով:
Կարծիքներ