Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը իսկական տոնի կվերածվի Երևանի կենդանաբանական այգում՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Հունիսի 1 | Ժամը 11:00-18:00
Ի՞նչ է սպասվում։
Նոր ազատավանդակների և նոր կենդանատեսակների ցուցադրություն․
երաժշտական անկյուն․
զվարճալի խաղեր-արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար․
մուլտհերոսների հետ հանդիպում․ այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար․
պղպջակների շոու (Bubble Show)․
ֆեյս-արթ (Face Art)․ փոքրիկների դեմքերին կնկարեն գեղեցիկ ու վառ կերպարներ՝ կենդանիների, ծաղիկների, սուպերհերոսների տեսքով․
զբոսանք այգու տարածքով․
տոնական զարդարանք և անակնկալներ:
Քաղաքապետարանից հայտնում են՝ մինչև 15 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
Անվճար ավտոբուսներ՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող կանգառից:
Կարծիքներ