Մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակչի համար կանխատեսել են բարդություններ COVID-19-ի դեպքում

Մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակչի համար կանխատեսել են բարդություններ COVID-19-ի դեպքում

Երկիր մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը կամ շուրջ 1,7 մլրդ մարդ կանգնած է COVID-19-ի ծանր տեսակով հիվանդանալու ռիսկի առաջ վարակվելու դեպքում: Այդ եզրահանգմանն են եկել գիտնականները 188 երկրների առողջապահական համակարգերի տվյալները վերլուծելու արդյունքում, գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Lancet գիտական պարբերականում հրապարակված հոդվածը:

«Մեր գնահատականները մոտավոր են եւ հիմնված են ռիսկի բազային գործոնների վրա, ոչ թե առավել հստակ, ինչպիսիք են էթնիկ պատկանելությունը, սոցիալ-տնտեսական պայմանները եւ ճարպակալումը: Սակայն դրանք կարող են ծառայել որպես հիմք գնահատելու համար, թե քանի մարդու պետք է պաշտպանել, պատվաստել առաջին հերթին»,-գրում են գիտնականները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այժմ գիտնականները բացահայտել են, թե բնակչության որ շերտերն են հատկապես խոցելի հիվանդության առջեւ: Հիմնականում թոքերի քրոնիկական հիվանդություններով, սրտանոթային համակարգերի, երիկամների խնդիրներով, ինչպես նաեւ ճարպակալում եւ դիաբետ ունեցող մարդիկ են: Նրանց արդյունավետ կերպով պաշտպանելու համար նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է նախապատրաստել բավականաչափ տեղ հիվանդանոցներում եւ դեղորայք, երբ դա կստեղծվի:

Բոլոր դեպքերում կորոնավիրուսի հետեւանքով բարդությունները տատանվում են՝ կախված պացիենտի տարիքից. որքան մեծահասակ է մարդը, այնքան բարձր է ռիսկը: Հետազոտությունը հաստատել է նախկինում արված գիտաշխատանքների եզրակացությունները, որ տղամարդիկ ավելի խոցելի են վիրուսի նկատմամբ, քան կանայք. նոր տվյալները վկայում են, որ  COVID-19-ի դեպքում բարդությունների բարձր ռիսկը տղամարդկանց շրջանում կազմում է 6 տոկոս, իսկ կանանց դեպքում՝ 3 տոկոս:

Երկրների կտրվածով հայտնի է դարձել, որ կորոնավիրուսային վարակն ավելի վառ է արտահայտված բնակչության բարձր միջին տարիք ունեցող երկրներում, Աֆրիկայի պետություններում, որտեղ բնակչության մոտ առավել հաճախ է հայտնաբերվում ՁԻԱՀ, ինչպես նաեւ դիաբետով հիվանդացության բարձր ցուցանիշներ ունեցող փոքր կղզիական պետություններում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում