Իսպանիայում հայտնել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին
Ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Իսպանիան Ուկրաինա է ուղարկել տասը ինքնաթիռ՝ զենքով, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Ներկա դրությամբ մենք հարձակողական զինատեսակներով տասը ինքնաթիռ ենք ուղարկել Ուկրաինա: Մենք միշտ ասել ենք՝ մենք այս նյութը կուղարկենք օրինական պաշտպանության համար, երբ Ուկրաինան խնդրի», – ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը:
Նախարարի խոսքով՝ ռազմական առաքումները պետք է «նպաստեն խաղաղության արագ հաստատմանը»։ Ռոբլեսը նաև հիշեցրել է, որ Իսպանիան մարդասիրական օգնություն է ուղարկում Ուկրաինա։
Կարծիքներ