Եթե 4-5 օր ձյունը շարունակվի, ապա ճանապարհների աղի պաշարները կսպառվեն. Հովհաննես Մանուկյան

Եթե 4-5 օր ձյունը շարունակվի, ապա ճանապարհների աղի պաշարները կսպառվեն. Հովհաննես Մանուկյան

«Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկում աղի եւ ավազի պաշարները գրեթե սպառվել են: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը

Քննարկամ ժամանակ նշվեց, որ համաձայն «Հիդրոմետ» ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության, այսօր Երեւանում առավոտյան ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, որ ամբողջ գիշեր աղցաններն աշխատել են, կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, երկրորդային փողոցներում այս պահին դեռ աշխատում են:

Քաղաքապետ Հրաչյա Սարգյսյանը հետաքրքրվեց, թե արդյոք աղի ու ավազի պաշարները բավարար են, ինչին մանուկայանը պատասխանեց. «Այսօր առավոտյան վերջացավ թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում, հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի՝ չի բավարարի»:

Նշենք, որ մարտի 23-ի եւ 25-ի գիշերը եւ երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ +4+6 աստիճան, իսկ առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 0-2 աստիճան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում