Երևանում կառուցվող էլիտար շենքում կախված վիճակում գտել են դի, տարածքում տիրել է տհաճ հոտ

Երևանում կառուցվող էլիտար շենքում կախված վիճակում գտել են դի, տարածքում տիրել է տհաճ հոտ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցում կառուցվող էլիտար շենքերի կիսակառույց շենքի հորանում տղամարդու դի կա կախված։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են իրավապահները, դին դուրս բերելու համար ժամանել է ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։

Փրկարարները մեծ դժվարությամբ կախվածի դին դուրս են բերել հորանից և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդը ինքնասպանություն է գործել մոտ 2 օր առաջ, և դա է պատճառը, որ ամբողջ տարածքում տիրել է տհաճ հոտ։

Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը 31-ամյա Վահագն Մ․-ն է, որը նշված շինարարությունում աշխատում էր որպես բանվոր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում