Վրաերթի ենթարկված 81-ամյա քաղաքացին մահացել է
Երևանի Բաշինջաղյան փողոցում օգոստոսի 3-ին վրաերթի ենթարկված 81-ամյա քաղաքացին մահացել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշվում է, որ օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Դավիթ Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ