Ոռոգման առվակներում հայտնաբերվել են մանրաձկներ. խախտումեր՝ Իջևանի դենդրոպարկում. ՀՀ ԲԸՏՄ
«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Աղստև գետից ջրառն իրականացրել է առանց ջրօգտագործման թույլտվության, ջրառի կետը կահավորված չի եղել ձկնապաշտպան ցանցով և ձկնուղով, տեղանքի զննության պահին ոռոգման առվակներում հայտնաբերվել են կենդանի և արդեն անկած մանրաձկներ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
«Վերջերս Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ.Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել Վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված, նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական աշխատանքներն են, որի հետևանքով ոռոգման ջուրը դենդրոպարկ չի հասնում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին վերահասցեագրված վերոհիշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Իջևանի դենդրոպարկին պատկանող 84946ք.մ. մակերեսով չկառուցապատված հողամասի վարձակալ, հողամասն օգտագործել է պայմանագրի կետերի խախտմամբ. տարածքում կատարելով կառուցապատման աշխատանքներ՝ տեղադրել է թվով 7 տաղավար։
Ընկերությունն Աղստև գետից ջրառն իրականացրել է առանց ջրօգտագործման թույլտվության, ջրառի կետը կահավորված չի եղել ձկնապաշտպան ցանցով և ձկնուղով, տեղանքի զննության պահին ոռոգման առվակներում հայտնաբերվել են կենդանի և արդեն անկած մանրաձկներ։
Տարածքում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված թվով 2 հացենի ծառատեսակի կոճղ։
Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 450.000 ՀՀ դրամի չափով։
Իսկ Իջևանի դենդրոպարկի հարակից տարածքում գործունեություն իրականացնող «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն անտառային հող հանդիսացող տարածքում իրականացրել է հողային աշխատանքներ, որի հետևանքով առաջացել է հողի դեգրադացիա, հաշվարկվել է 216.418 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով գրութուններ են ուղարկվել Շրջակա միջավայրի նախարարություն և Իջևանի քաղաքապետարան»։
Կարծիքներ