Եվրոպական դատարանը ՍԴ նախկին երեք դատավորների և նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի

Եվրոպական դատարանը ՍԴ նախկին երեք դատավորների և նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի

ՄԻԵԴ-ը Գյուլումյանը և մյուսները (ՍԴ նախկին անդամներ Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան և գործող դատավոր Հրայր Թովմասյան) ամբողջ ծավալով անընդունելի է համարել ներկայացրած գանգատը։

1․    ՄԻԵԴ-ը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների այն պնդումը, որ 2020 թվականի սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվել էր 12 տարին լրացած պաշտոնավարող ՍԴ անդամների լիազորությունները և ՍԴ նախագահի պաշտոնավարումը նախագահի պաշտոնում, լիովին հետապնդում էին լեգիտիմ նպատակ և չեն հանգեցրել որևէ դատավորի իրավունքի խախտման։ Այս փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարանի նախկին անդամներ Ա․ Գյուլումյանի, Ֆ․ Թոխյանի և Հ․ Նազարյանի, որպես ՍԴ անդամներ, պաշտոնավարումը դադարեցվել էր, իսկ Հրայր Թովմասյանի, որպես ՍԴ նախագահի, պաշտոնավարումը դադարեցվել էր ՍԴ նախագահի պաշտոնում։ ՄԻԵԴ-ը նաև նշել էր, որ եթե իշխանությունները չդիմեին այս միջոցին, ապա 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ազդեցություը կհետաձգվեր չափազանց երկար ժամանակ անց և միայն հետագա 20 տարների ընթացքում հնարավոր կլիներ հասնել սահմանադրական փոփոխություննով հետապնդված նպատակին, ինչի մասին խոսել էր Վարչապետը իր 2019 թվականի հարցազրույցում։ Արդյունքում, ամբողջությամբ լեգիտիմ էր համարել իշխանությունների մտահոգությունը և նրանց կողմից այս փոփոխություններով հետապնդվող նպատակը։
2․     ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելը չի հակասել օրինականության սկզբունքին, քանի որ վերաբերում էր միայն ՍԴ 9 անդամներից 7-ին, և ուրիշ որևէ մեկի իրավունքի չէր առնչվում։ Հետևաբար, ՍԴ անկողմնակալության պահանջից ելնելով այդ նախագիծը ԱԺ չուղարկելը, ինչը նաև սահմանադրական էր համարվել 2021 թվականի ՍԴՈ-1590 որոշմամբ Կոնվենցիայի հետ որևէ հակասություն չէր պարունակում։
3․    Իշխանություններին 3 տարի շարունակ ընդդիմությունը մեղադրում էր «սահմանադրական կարգի տապալման» մեջ, մինչդեռ ՄԻԵԴ-ի որոշումը կրկին փաստում է, որ 2020 թվականի սահմանադրական փոփոխությունները և դրանց իրագործումը ամբողջությամբ օրինական են եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դիտանկյունից։ ՄԻԵԴ-ը ճանաչել էր, որ 2020 սահմանադրական փոփոխությունների նպատակը, որն էր՝ «ապահովել, որպեսզի Սահմանադրական դատարանի գործունեության բարձր դեմոկրատական ստանդարտներն ուժի մեջ մտնեն հնարավորինս արագ և, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունենային հավասար կարգավիճակ՝ անկախ նրանից թե երբ են նշանակվել», ամբողջովին լեգիտիմ էր և, որ Հայաստանի իշխանությունների լիազորությունների շրջանակում է եղել այս նպատակի բավարարմանն ուղղված գործողությունը՝ ԱԺ կողմից 2020 սահմանադրական փոփոխությունների ընդունումը։
4․     ՄԻԵԴ-ը ընդունել էր, որ իշխանությունները ծանր ընտրության առջև էին հայտնվել փորձելով հավասարակշռություն հաստատել, մի կողմից հետապնդելով կարևոր պետական շահը՝ երկարատև սահմանադրական ռեֆորմները իրագործելու և կարգավորելու ՍԴ դատավորների ընտրության և նրանց ժամկետների հավասարեցման հարցը, մյուս կողմից՝ դատավորների պաշտոնների կայունության սկզբունքի միջև։ Արդյունքում՝ իշխանությունների կղմից ընտրված միջոցը չէր համարել ՍԴ դատավորների իրավունքները խախտող միջոց։
6․     Այս ամենի արդյունքում ՄԻԵԴ-ը համարել էր, որ արդար դատաքննության իրավունքի խախտման մասով դիմողների բողոքներն անընդունելի են եղել։
7․    ՄԻԵԴ-ը նաև համարել է, որ դիմողների բողոքներն այն մասին, որ 2020 թվականի սահմանադրական փոփոխությունները խախտել էին իրենց մասնավոր կյանքի իրավունքը, նույնպես անընդունելի էին, քանի որ «Թավշյա հեղափոխության» ընթացքում և դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները չէին պարունակում անձնավորված հարձակումներ որևէ դատավորի դեմ, այլ վերաբերում էին դատական իշխանության նկատմամբ հանրության մոտ անվստահության շարունակական խնդրին, որը չէր կարող անտեսվել իշխանությունների կողմից։ Իսկ ինչ վերաբերում էր ՍԴ նախկին նախագահ Հ․ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումներին, ապա դրանք ոչ մի կերպ վերաբերելի չէին իր՝ որպես դատավորի հեղինակությանը, քանի որ վերաբերում էին արդարադատության նախարար պաշտոնավարելու ընթացքում պաշնոտեան դիրքի չարաշահմանը և ոչ մի առնչություն չունեին ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարլու հետ։
8․     ՄԻԵԴ-ը մերժել է դիմումը նաև խտրականության և քաղաքական հետապնդումների մասով բողոքների ընդունելիությունը, չտեսնելով որևէ բավարար հիմնավորում դրանց մասով։
9․ ՄԻԵԴ-ը մերժել է նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցով դիմողների բոլոր բողոքները, համարելով, որ նրանք որրրրևէ գույք առհասաաաաաարակ չունեին և ոչ մմի ակնկալիք, որպես այդպիսին չէին էլ կարող ունենալ, որպեսզի այս իրավունքի առնչությամբ որևէ քննություն ընթանա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում