ԿԺԴՀ-ն չճանաչված արկ Է արձակել Ճապոնական ծովի կողմը

ԿԺԴՀ-ն չճանաչված արկ Է արձակել Ճապոնական ծովի կողմը

ԿԺԴՀ-ն չճանաչված արկի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել Է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեին:

«Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն հաղորդել Է (արձակման մասին)»,-տեղեկացնում Է գործակալությունը: Զինվորականները վերլուծում են լրացուցիչ տեղեկատվությունն արկի մասին: Ինչպես հաղորդել Է NHK ալիքը, վկայակոչելով Ճապոնիայի կառավարությանը, դա կարող Է լինել բալիստիկ հրթիռ: Իշխանություններն ստեղծել են ճգնաժամային շտաբ: «Կիոդո» գործակալության տեղեկատվության համաձայն, արկն ընկել Է երկրի բացառիկ գոտուց դուրս, վնասի մասին տվյալներ չեն ստացվել:

Սա ԿԺԴՀ-ի սպառազինությունների արդեն երկրորդ թեստն Է այս տարի: Նախորդը տեղի Էր ունեցել հունվարի 5-ին: Ավելի ուշ Հյուսիսային Կորեան հաղորդել Է, որ փորձարկել Է գերձայնային հրթիռ, որը թռել Է 700 կիլոմետր եւ «ճշտությամբ խոցել թիրախը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում