Ուզբեկստանում պարզաբանել են ՀԱՊԿ չվերադառնալու պատճառը

Ուզբեկստանում պարզաբանել են ՀԱՊԿ չվերադառնալու պատճառը

Ուզբեկստանի Հետազոտական ​​նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Բախտիյոր Էրգաշևը բացատրել է, թե ինչու Ուզբեկստանը չի վերադառնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ): Նա ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ուզբեկստանը տեղական ահաբեկչական խմբավորումների հարձակումները հետ մղելու փորձ ունի, ինչպես նաև մտադիր է անհրաժեշտության դեպքում անմիջապես օգնություն խնդրել Ռուսաստանից։

Փորձագետի կարծիքով՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն առիթ չեն դառնա ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցության վերականգնման համար։

«Կա կոնսենսուս առ այն, որ Ուզբեկստանը չի մասնակցի ռազմաքաղաքական դաշինքներին և կազմակերպություններին, և ՀԱՊԿ-ն այդպիսինների շարքից է»,- ասել է Էրգաշևը։

Նա հավելել է, որ Ուզբեկստանը «սթափ և հանգիստ է գնահատում իրավիճակը», ինչպես նաև տեղյակ է «քնած» ահաբեկչական և ծայրահեղական բջիջների գոյության մասին։ «Բայց եթե դա լինելու է դրսից մեծ, ուժեղ և համակարգված շարժում, ապա օգնություն կարող է անհրաժեշտ լինել: Իսկ Ուզբեկստանը կդիմի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ այն երկրին, որի հետ դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր է ստորագրել 2005թ.-ին․ դա Ռուսաստանն է»,- պարզաբանել է Mano կենտրոնի տնօրենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում