Ռուսաստանը Թուրքիային 2 հրդեհաշեջ ինքնաթիռ է տրամադրել
Ռուասաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ անտառային հրդեհների մարման նպատակով Ռուսաստանը Թուրքիային ինքնաթիռներ է տրամադրել:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Մասնավորապես նշվում է, որ հուլիսի 19-ին Դոնի Ռոստով քաղաքի «Platov» օդանավակայանից Թուրքիա է ուղևորվել 2 «Be-200» տիպի հրդեհաշեջ ինքնաթիռ՝ ի պատասխան ստացված օգնության խնդրանքին:
Այս ինքնաթիռները արդյունավետ են նույնւսկ դժվարամատչելի տեղանքներում, ինչպես նաև զինված են ինֆրակարմիր ջերմատեսիլ տեսախցիկներով, որի շնորհիվ էլ կարող են հետևել կրակի տարածմանը և բացահայտել դրա առկայությունը:
Հուլիսի 18-ին օգնության խնդրանքով Ռուսաստանին էր դիմել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Հուլիսի 17-ից ի վեր Թուրքիայի մի շարք հարավային և արևմտյան նահանգներում հրդեհներ էին բռնկվել, իսկ հուլիսի 18-ին մայրաքաղաք Անկարայում քիմիական գործարանի պայթյունի հեևանքով հրդեհ էր բռնկվել նաև Կայաշի թաղամասի անտառածածկ հատվածներում:
Կարծիքներ