Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանին մարտի 8-ին հոսպիտալացվել է։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է առավոտյան, ինչի հետևանքով հարազատները շտապօգնություն են կանչել և տեղափոխել հիվանդանոց:

Նախնական տվյալներով՝ բժիշկները արտիստի մոտ աղեստամոքսային արյունահոսություն են ախտորոշել։ Եվգենի Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը գնահատվում է ծանր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում