Արայիկ Հարությունյանը որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք»-ի նախագահի պաշտոնից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից: Այս մասին նա նշել է դեկտեմբերի 16-ին հղված ուղերձում:
«Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ»,- պարզաբանել է Հարությունյանը:
Կարծիքներ