Մեքսիկայի նախագահը կոչ է արել Ուկրաինայում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
Մեքսիկայի իշխանությունները կոչ են անում Ուկրաինայում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին շաբաթ երեկոյան հայտարարել է լատինաամերիկյան պետության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ նրա տեսաուղերձը հրապարակվել է Twitter-ում։
«Դեռ ժամանակ կա խաղաղության կոչեր անելու, խաղաղության համաձայնագրեր կնքելու համար», - ասել է նախագահը։ «Մենք պետք է հասնենք խաղաղության, որպեսզի ոչ Ուկրաինայի ժողովուրդը, ոչ Ռուսաստանի ժողովուրդը, ոչ էլ աշխարհի որևէ այլ ժողովուրդ չշարունակեն տառապել։ Լոպես Օբրադորն ընդգծել է, որ իր երկիրը չի ընդունում ռուսական զորքերի ներկայությունը Ուկրաինայում, քանի որ ինքը տուժել է ներխուժումներից։ Նախագահը հավելել է, որ Մեքսիկան կմիանա հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելուն, սակայն չի հստակեցրել, թե երբ և ինչպես:
Կարծիքներ