Ավստրալիայի վարչապետը նշել է խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ավստրալիայի դաշնային ընտրությունները տեղի կունենան մայիսի 21-ին։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է The Age թերթը՝ վկայակոչելով վարչապետ Սքոթ Մորիսոնի հայտարարությունը՝ գեներալ նահանգապետ Դեյվիդ Հերլիի հետ հանդիպման արդյունքներով։
Ելույթ ունենալով Կանբերայի խորհրդարանի շենքերից՝ վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրությունները նշանակված են շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, գրում է թերթը։
Կառավարության ղեկավարը կոչ է արել համաքաղաքացիներին աջակցել Ավստրալիայի իր լիբերալ կուսակցությանը ապագա ընտրություններում՝ նշելով, որ այն պայմաններում, որում ներկայումս գտնվում է երկրի տնտեսությունը, «ռիսկի տեղ չկա»։ Նրա կարծիքով՝ ավստրալացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել իրենց ծանոթ «փորձված» թիմի և ընդդիմության միջև, որի հեռանկարները մնում են անորոշ։
Մայիսի 21-ին Ավստրալիայի քաղաքացիները կորոշեն՝ իշխող կոալիցիան՝ վարչապետ Սքոթ Մորիսոնով, կմնա իշխանության, թե՞ երկրիրը կունենա լեյբորիստական կառավարություն Էնթոնի Ալբանեսի գլխավորությամբ։
Կարծիքներ