Զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի աշխատանքների արդյունքները

Զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի աշխատանքների արդյունքները

N զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Այս մասին տեղեկացում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է մարտական պատրաստության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Քննարկվել են նաև արձանագրված բացթողումները, ներկայացվել դրանց շտկման առաջարկություններ:

Ամփոփելով ներկայացված զեկույցները, զորամիավորման հրամանատարը համապատասխան հրահանգներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, խրախուսել լավագույն զինծառայողներին։           

Հետևեք մեզ նաև Տելեգրամում