Առաջնագծում մարտական գործողությունների ուժգնությունն այս պահին որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունների ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Այս մասին հոկտեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել: Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է»,- ասաց Հովհաննիսյանը:
Կարծիքներ