Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին

Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին

Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Վան Իին հստակ ուղերձ է հղել այն մասին, որ Պեկինը չպետք է զենք վաճառի կամ տրամադրի Մոսկվային։

«Չինաստանը պետք է դրական դեր խաղա Ռուսաստանի հարցում, այլ ոչ թե գրավի այն կողմը, որը մենք ճիշտ չենք համարում»,-ասել է Մասրալին:

Նա նշել է, որ իր հերթին Վան Ին հաստատել է, որ ՉԺՀ-ն կհետևի սեփական քաղաքականությանը և «կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարի»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում