Սերբիան հայտարարել է, որ զենք չի մատակարարում ոչ Ռուսաստանին, ոչ Ուկրաինային

Սերբիան հայտարարել է, որ զենք չի մատակարարում ոչ Ռուսաստանին, ոչ Ուկրաինային

Հակամարտության սկզբից Սերբիան զենք չի մատակարարում ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մարտի 3-ին այս մասին հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը՝ հավելելով,. որ Սերբիան միջնորդների միջոցով իր ռազմական արտադրանքը այդ երկրներ մատակարարելու թույլտվություն չի տվել:

«Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր Սերբիան չի մատակարարել և թույլտվություն չի տվել զենք ու ռազմական սարքավորումներ մատակարարել Ուկրաինային և Ռուսաստանին, ինչպես նաև ոչ մի երկրի, որը միջազգային տեսանկյունից վիճելի է», - ասել է Դաչիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում