Իբրահիմովիչը որոշել է մնալ Միլանում. La Gazzetta dello Sport
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է մնալ «Միլանում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի, նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց կողմերը չեն կասկածում դրանց իրականացման հաջողությանը: Ենթադրվում է, որ պայմանագրի երկարաձգման հետ կապված հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին:
Աղբյուրը նշում է, որ եթե պայմանագիրը հաջողությամբ երկարաձգվի, 38-ամյա շվեդը յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 4 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Կարծիքներ