Իրանը համաձայնել է հունվարին իր կողմից սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի համար փոխհատուցում վճարել Ուկրաինային
Իրանը համաձայնել է հունվարի 8-ին «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի խոցման համար փոխհատուցում վճարել Ուկրաինային, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավիի հայտարարությանը։
«Իրանը համաձայն է փոխհատուցում վճարել, սակայն դրա համար շատ ժամանակ կպահանջվի․․․»,- ասել է նա ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցին ի պատասխան։
«Չնայած որ այդ օդանավի շատ ուղևորներ մեր հայրենակիցներն են եղել, դրանում Ուկրաինայի քաղաքացիներ նույնպես եղել են»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող օդանավը Թեհրանից Կիև ուղևորվելիս սխալմամբ խոցվել էր իրանցի զինվորականների կողմից։
Օդանավում 176 մարդ էր եղել, որոնք բոլորն էլ մահացել են:
Կարծիքներ