Որքանով է վաճառվել Սթիվ Ջոբսի աշխատանքի ընդունման հարցաթերթիկը
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի աշխատանքի ռեզյումեն վաճառվել է Charterfields- ի աճուրդում 162․000 ֆունտով (221,842 դոլար): Նշվում է, որ հարցաթերթիկը միլիարդատիրոջ ձեռքով լրացվել է 1973 թվականին, ենթադրաբար այն բանից հետո, երբ նա հեռացել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Ռիդ քոլեջից: Մեկ տարի անց Ջոբսը աշխատանք է գտնում տեխնիկայի արտադրությամբ զբաղվող Atari ընկերությունումում, որի աշխատակիցն էր նաև Սթիվ Վոզնյակը , ում հետ հետագայում 1976 թվականին հիմնադրեցին Apple ընկերությունը։
Աշխատանքի ընդունման հարցաթերթիկում Ջոբսը նշել է, որ ինքը «համակարգիչների և հաշվիչների»հետ աշխատելու փորձ ունի, ինչպես նաև ունի հատուկ հմտություններ էլեկտրոնային տեխնոլոգիայի և թվային նախագծումների ոլորտում:
Աճուրդն անցկացվել է այս տարվա փետրվարի 24-ից մարտի 24-ը: 2018-ին այդ հարցաթերթիկը մեկ անգամ արդեն վաճառվել էր աճուրդում՝175 հազար դոլարով:
Դեռ 2020 թվականի մարտին Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին ՝ Լորան Փաուել Ջոբսը, հայտարարել էր, որ իր երեխաներին չի թողնի բազմամիլիարդանոց ժառանգությունը, որը նա ստացել է ամուսնու մահից հետո:
Կարծիքներ