Նյու Յորքում շրջանառության է դրել COVID-ի դեմ պատվաստումը հաստատող «թվային հավաստագիր»

Նյու Յորքում շրջանառության է դրել COVID-ի դեմ պատվաստումը հաստատող «թվային հավաստագիր»

Նյու Յորք նահանգի իշխանությունները շրջանառության մեջ են դրել «թվային հավաստագիր», որը պաշտոնապես կհաստատի, որ մարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ կամ նրա COVID-ի թեստը բացասական է:

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ QR-կոդի տեսքով «հավաստագրին» հասանելիություն ստանալու համար հարկավոր կլինի հատուկ հավելվածը ներբեռնել Apple App Store-ից կամ Google Play Store-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում