«Լավ լուր»․ հունվարի 29-ից կունենանք սառը օդի «լճացման» թուլացում

«Լավ լուր»․ հունվարի 29-ից կունենանք սառը օդի «լճացման» թուլացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ լավ լուր ունի։

 

«Բավական մեծ է հավանականությունը, որ վաղվանից սկսած կունենանք սառը օդի «լճացման» թուլացում, իսկ 3 օրից հրաժեշտ կտանք վերջինիս»,-նշել է նա:

 

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում