Ստամբուլում դիմակ չկրող անձինք կտուգանվեն 130 դոլարով
Ստամբուլում առանց դիմակի շրջող անձինք կտուգանվեն 900 թուրքական լիրայով (շուրջ 131 ԱՄՆ դոլար)։ Նման տուգանք է սահմանել Հանրային առողջության պահպանման Ստամբուլի նահանգային խորհուրդը:
Մինչ այժմ Ստամբուլի տարբեր շրջաններում դիմակ չկրելու համար տուգանքի չափերը տարբեր էին, օրինակ, Բեշիքթաշ շրջանում քաղաքացիները տուգանվում էին միայն երեք զգուշացումից հետո՝ 950 լիրայով (շուրջ 138 դոլար), իսկ Գազիօսմանփաշա շրջանում դիմակ չկրելու պատիժը կազմում էր 392 լիրա (57 դոլար)։ Այսուհետ տուգանքի չափը հավասար կլինի Ստամբուլի բոլոր շրջաններում:
Փողոցում դիմակ կրելու պարտադիր պահանջը գործում է Թուրքիայի 48 քաղաքներում:
Կարծիքներ