Հաստատվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք. առողջացել է 14 քաղաքացի
Այսօր՝ ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք՝ արված 2631 թեստավորումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Ներկա պահին բուժում է ստանում 2011 հիվանդ:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 հազար 747 դեպք, որից 410 հազար 434-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8621 մահվան դեպք է արձանագրվել: Մինչ օրս կատարվել է 3.013.643 թեստավորում:
Կարծիքներ