Ռուսաստանում առաջարկել են Ժերար Դեպարդյեին զրկել ՌԴ քաղաքացիությունից
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն պետք է զրկվի Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ քննադատության պատճառով։ URA.RU-ն նման կարծիք է հայտնել «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը։
Քաղաքական գործչի խոսքով՝ արտիստն իր հայտարարություններով հակադրվում է Ռուսաստանին. Նույն միջոցները պետք է ձեռնարկվեն բոլորի նկատմամբ, ովքեր «դիվերսիոն» գործունեություն են ծավալում երկրում, նշել է նա։ Միրոնովը հիշեցրել է, թե ինչու էր Դեպարդյեն ցանկանում ստանալ ռուսական անձնագիր․նա չէր ցանկանում վճարել որպես հարկ իր եկամտի 56 տոկոսը Ֆրանսիայում։ «Հանուն 13 տոկոս եկամտահարկի, ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Նման մարդկանց պետք է զրկել քաղաքացիությունից»,- եզրափակել է նա։
2013 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդյեն քննադատել է Ռուսաստանի հատուկ գործողությունը։ Կրեմլը վստահություն է հայտնել, որ դերասանը լիովին չի հասկանում Ուկրաինայում տեղի ունեցողի էությունը և առաջարկել է Դեպարդյեին բացատրել հատուկ գործողության պատճառները։
Կարծիքներ