Արտակարգ դեպք Թուրքիայի Բուրսա քաղաքում․ դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Թուրքիայի Բուրսա քաղաքում պայթյուն է որոտացել, կան տուժածներ, դիտարկվում է ահաբեկչության վարկածը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ «Բուրսայի Օրխանգազի թաղամասում անհայտ պատճառով պայթյուն է որոտացել բանտապահների տեղափոխող ավտոբուսում, դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 07.30-ին»,- գրում է թերթը։ Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, վիրավորների թիվը ճշգրտվում է։
Կարծիքներ