ԱՆ մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել մարմինների դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ

ԱՆ մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել մարմինների դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ

 

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին: Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում