Մասկը կեղծավորություն է համարում Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու ԱՄՆ որոշումը
Իլոն Մասկը քննադատել է Կիևի իշխանություններին կասետային զինամթերք մատակարարելու ամերիկյան վարչակազմի որոշումը՝ նշելով Վաշինգտոնի կեղծավոր դիրքորոշումն այս հարցում։
«Ամերիկան միշտ դատապարտել է նրանց, ովքեր օգտագործում են կասետային ռումբեր, իսկ հիմա մենք դրանք օգտագործման ենք ուղարկում», - գրել է Մասկը շաբաթ օրը Twitter-ի իր էջում: «Սրանից ոչ մի լավ բան չի ստացվի: Ճակատագիրը սիրում է հեգնանքը, բայց ոչ կեղծավորությունը»:
Կարծիքներ