Լիբիայի խոշորագույն նավթահանքերը վերսկսել են արդյունահանումը
Լիբիայի ամենահզոր նավթահանքերը՝ Աշ-Շարարան և Էլ-Ֆիլը, շաբաթ օրը վերսկսել են հումքի արտադրությունը: Այս մասին հայտնել է Աշ-Շարարայի վարչակազմի ներկայացուցիչը։
«Երկրի երկու խոշորագույն հանքավայրերում նավթի արդյունահանումը վերսկսվել է [Լիբիայի] ֆինանսների նախկին նախարար Ֆարաջ Բումատարիի ազատ արձակումից հետո», - մեջբերում է նրա խոսքերը Al Hadath հեռուստաալիքը ։ Ըստ խոսնակի՝ արդյունահանումը «աստիճանաբար վերականգնվում է, այժմ 30 հազար բարել նավթի մակարդակն արդեն հասել է օրական ծրագրված 290 հազար բարել նավթից»։ Նա հավելել է, որ «Աշ-Շարարա հանքավայրում սովորական արտադրական հզորությունները կհասնեն արդեն կիրակի օրը»:
Կարծիքներ