ԵՄ-ն Ուկրաինային մարտական ինքնաթիռներ և 450 մլն եվրոյի սպառազինություն կմատակարարի
Եվրամիությունն Ուկրաինային կմատակարարի մարտական ինքնաթիռներ և 450 միլիոն եվրոյի սպառազինություն՝ Ռուսաստանի հետ պատերազմի համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է Bloomberg-ը։ Բորելի խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է պատերազմի համար զգալի զենք մատակարարել, իսկ կործանիչների անհրաժեշտության մասին նրան ասել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ ԵՄ պաշտոնյան նշել է, որ Եվրամիության որոշ անդամներ ունեն նման մարտական ինքնաթիռներ, որոնք կարող է ղեկավարել ուկրաինական բանակը։
Կարծիքներ