Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ բարձր եկամտով առցանց աշխատանքի առաջարկներից
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգուշանալ բարձր եկամտով առցանց աշխատանքի առաջարկներից, որոնք արվում են հայկական հեռախոսահամարներից ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով։
Ոստիկանության պարզաբանման մեջ նշված է. «Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»:
Կարծիքներ