Աբդոլլահիանը Դամասկոսում մասնակցել է հյուպատոսության նոր շենքի բացմանը

Աբդոլլահիանը Դամասկոսում մասնակցել է հյուպատոսության նոր շենքի բացմանը

Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացման արարողությանը։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի իր գործընկերոջ և նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Դամասկոսում շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, ավերվել էր ապրիլի սկզբին՝ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում