Ուկրաինական ճգնաժամը ձգձգվում և դառնում է ավելի անկանխատեսելի. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
Ուկրաինական ճգնաժամը ձգձգվում և դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի։ Այս մասին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը։
Չինաստանը հույս ունի, որ հացահատիկի գործարքի շուրջ խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով, հավելել է ՄԱԿ-ում ներկայացուցչի տեղակալը։ «Չինաստանը ողջունում է «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին» փաթեթային համաձայնագիրը, որը նպաստեց աշխարհում պարենային ապրանքների գների կայունացմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը կկարողանան լուծել Սև ծովով հացահատիկի փոխադրման խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»,- ասել է նա:
Կարծիքներ