Ավանում ձուլարան չի կառուցվի. Երևանի քաղաքապետարանը բացասական կարծիք է տվել

Ավանում ձուլարան չի կառուցվի. Երևանի քաղաքապետարանը բացասական կարծիք է տվել

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:

Եզրակացությամբ արձանագրվել է, որ սեպտեմբերի 16-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նախատեսված գործունեության վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանը նախատեսվող գործունեության վերաբերյալ սեպտեմբերի 24-ի գրությամբ բացասական կարծիք է ներկայացրել: Հիմք ընդունելով այդ հիմնավորումները` հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ը «Քոփփեռ» ՍՊԸ-ի ներկայացրած ձուլարանի նախագծին բացասական եզրակացություն է տվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում