Վարչապետը Ջերմուկ և Վայք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել

Վարչապետը Ջերմուկ և Վայք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ջերմուկ և Վայք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել։

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`
Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշումներից մեկի տեքստում:

Մյուս որոշումը հետևյալն է․ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում