Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին

Հունաստանը ՆԱՏՕ-ին իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին

Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել Է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն Է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները»:

«Այդպիսով, հունական կողմին հնարավորություն Է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ (Հյուսիսատլանտյան) դաշինքի անդամի ապօրինի եւ սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլեւ հենց դաշինքի թե՛ անվտանգության եւ թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադիրչ գործողությունները Եգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում»,- ասել Է կաբինետի ներկայացուցիչը:

«Հավաստվեց նաեւ մեր հայտարարված դիրքոշումը լավածության ապաԷսկալացիայի շուրջը: Այսինքն՝ ապաԷսկալացիայի անհրաժեշտ պայման Է (թուրքական) Oruc Reis-ի (հետազոտական նավի) եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել Է Պեցասը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում