ԱԱ-2022. Պորտուգալիան ջախջախեց Լյուքսեմբուրգին, Անգլիան փրկվեց պարտությունից Հունգարիայի դեմ խաղում

ԱԱ-2022. Պորտուգալիան ջախջախեց Լյուքսեմբուրգին, Անգլիան փրկվեց պարտությունից Հունգարիայի դեմ խաղում

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականն ընդունել էր Լյուքսեմբուրգի ընտրանուն ու 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Այս մասին գրում է Armsport-ը։

Առաջին 13 րոպեի ընթացքում դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ իրացնելով երկու 11-մետրանոց։ 18-րդ րոպեին աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 69-րդ րոպեին, Պալինյան հաշիվը դարձրեց 4-0։ Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ռոնալդուն ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը։

Միաժամանակ ընթացող մյուս խաղում Անգլիայն հյուրընկալել էր Հունգարիային։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

24-րդ րոպեին անգլիացիների դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Շալաին։ 37-րդ րոպեին Ստոունզը կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց ավելին անել թիմերին չհաջողվեց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում