Ինդոնեզիայում երկու համայնքների միջև բախման հետևանքով զոհվել է 19 մարդ
Առնվազն 19 մարդ է զոհվել երեքշաբթի օրը Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում համայնքային խմբերի միջև բախումների հետևանքով։ ՏԱՍՍի աղորդմանյս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերային ակումբում, որը հրդեհվել է Սորոնգ քաղաքում երկու խմբերի բախումից հետո։
Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կարծիքներ