Նյու Յորքի քաղաքապետը հրազենային բռնության դեմ պայքարի զանգվածային ծրագիր է մշակում

Նյու Յորքի քաղաքապետը հրազենային բռնության դեմ պայքարի զանգվածային ծրագիր է մշակում

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ներկայացրել է զենքով հանցագործության դեմ պայքարի ծրագրի նախագիծը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի հրապարակվել է վարչակազմի կայքում։

«Զենքով բռնությանը վերջ տալու այս նախագիծը մեկ գիշերվա ընթացքում չի ավարտի այս ճգնաժամը, բայց այն կլինի Նյու Յորքում վերջին տարիների ամենամեծ գործողությունը: Իմ վարչակազմը կառաջարկի այս ծրագիրը առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - գրել է քաղաքապետը Twitter-ում :

Վերջին շրջանում քաղաքում հաճախակիացել են հրազենի գործադրմամբ հանցագործությունների դեպքերը. տարեսկզբից մետրոպոլիայում հրազենային վիրավորում է ստացել հինգ ոստիկան, նրանցից մեկը տեղում մահացել է անցած ուրբաթ։ Բացի այդ, անցած շաբաթ Բրոնքսի շրջանում փոխհրաձգության արդյունքում ծանր վիրավորվել էր մի աղջիկ,որը նույնիսկ մեկ տարեկան չէր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում