Կոտայքի մարզում տղամարդը 7-րդ հարկից իրեն ցած է նետել
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված թաղամասի թիվ 76 շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 51-ամյա Հ. Պ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների վերջինս 7-րդ հարկից իրեն ցած է նետել:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարծիքներ