2-ամյա երեխան ընկել է տան պատուհանից, բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Այս մասին գրւոմ է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից:
Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին:
Աղբյուրի տեղեկություններով, երեխային քիչ առաջ «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ