Վալենսիայի երկրպագուները հորդորում են ակումբի սեփականատիրոջը վաճառել ակումբը

Վալենսիայի երկրպագուները հորդորում են ակումբի սեփականատիրոջը վաճառել ակումբը

Իսպանական «Վալենսիայի» երկրպագուները հորդորում են ակումբի սեփականատիրոջը վաճառել ակումբը, տեղեկացնում է Sport.es-ը:

«Մեստալյա» մարզադաշտի մոտ հավաքված 500 երկրպագուները դժգոհ են ակումբի սեփականատեր Պիտեր Լիմայի կատարած աշխատանքից:

«Չղջիկները» վերջերս վաճառել են մի քանի առաջատար ֆուտբոլիստների, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ակումբում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թիմը լքեց ակումբի ավագ Դանի Պարեխոն:

Հավելենք, որ Լա լիգայի նախորդ մրցաշրջանում «Վալենսիան» զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում